«Լիվերպուլ»-«Ռոմա». Ինչպե՞ս կավարտվի առաջին հանդիպումը
Եթե Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կանխատեսելի էր, ապա «Լիվերպուլ»-«Ռոմա» զույգին տեսնելը մեծ անակնկալ էր: Անակնկալներ պետք է սպասել նաև այլ թիմերի առաջիկա խաղերից, քանի որ երկու թիմերն էլ կարող են անկանխատեսելի խաղ ցուցադրել:
Խաղը կմեկնարկի այսօր՝ 22:45-ին:
«Լիվերպուլ»
Անգլիական ակումբի համար Չեմպիոնների լիգան հիմա ամենագլխավոր մրցաշարն է: ԱՊԼ-ում Յուրգեն Կլոպի սաները պետք է հաղթեն 2 խաղ, որպեսզի ապահովեն իրենց տեղը լավագույն քառյակում:
Սեփական հարկի տակ վերջին խաղերը լիվերպուլյան ակումբը շատ լավ է անցկացնում:
Թիմի համար առավելություններից մեկն այն է, որ խաղին պատրաստ են բոլոր առաջատարները: Կլայնի ու Լալանայի բացակայությանը սովորել են արդեն բոլորը, այնպես որ, հիմնական կորուստները Ջանն և Մատիպն են:
«Ռոմա»
Իտալական ակումբը դարձավ ամենամեծ սենսացիայի հեղինակը՝ հաղթելով կատալոնական «Բարսելոնային»: Իտալական ակումբից ոչ ոք նման բան չէր սպասում, բայց նրանք ապացուցեցին, որ խմբային փուլում պատահականորեն չէին հաղթել «Չելսիին»:
Ի տարբերություն լիվերպուլյան ակումբի՝ հռոմեական թիմը դեռևս համառ պայքար է մղում Ա սերիայում: Ֆրանչեսկոյի սաները հաղթում են առաջնությունում, սակայն ոչ այնքան, որ ուշադրություն չդարձնեն Ա սերիային:
Գայլերը ևս այս խաղի համար շատ քիչ կորուստներ ունեն: Հանդիպմանը չեն մասնակցի Դեֆրելը և Կարսդորպան:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Լիվերպուլի» անպարտելիության շարքը Չեմպիոնների լիգայում կազմում է 14 խաղ
- «Լիվերպուլը» սեփական հարկի տալ գոլ բաց չի թողել 4 խաղ անընդմեջ
- «Ռոման» Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում չի կարողանում հաղթել 4 խաղ անընդմեջ
- Այս թիմերն իրար հանդիպում են 5-րդ անգամ: Այս խաղերից երկուսում հաղթել են անգլիական ակումբի ներկայացուցիչները, մեկում՝ իտալացիները:
Կանխատեսում
Ըստ վիճակագրագետների՝ անգլիական ակումբը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, սակայն Ֆրանչեսկոյի սաները կարող են կրկին մեծ անակնկալի հեղինակ դառնալ: Սպասվում է գոլառատ հանդիպում, որտեղ լիվերպուլցիները սեփական հարկի տակ կփորձեն խփել որքան հնարավոր է՝ շատ գոլ:
Սիրարփի Աղաբաբյան