Բաժիններ՝

Լևանդովսկին հայտարարել է, որ «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն չունի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր չէ հեռանալ իր ներկայիս ակումբից: Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս գրել են մյունխենցիների հարձակվողի նկատմամբ «Ռեալի» հետաքրքրության մասին:

Հաղորդվում է նաև, որ Ռոբերտն ինքը ցանկանում է տեղափոխվել Արքայական ակումբ և նույնիսկ փոխել է գործակալին, որպեսզի հասնի այդ նպատակին:

Այնուամենայնիվ, իր վերջին հարցազրույցում Լևանդովսկին հերքել է տվյալ շշուկները:
«Դիտարկո՞ւմ եմ արդյոք «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը: Ոչ, բացարձակապես ոչ»,- ասել է Ռոբերտ Լևանդովսկին Polskie Radio-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոբերտի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30