
Առյուծների դեմ փղի գոտեմարտը հայտնվել է տեսանյութում

Զիմբաբվեի Little Makololo ազգային բնայգու այցելուները դարձել են փղի ձագի դեմ երեք առյուծների գոտեմարտի վկաները: Տեսանյութը հրապարակված է Youtube-ում։
Ականատեսներից մեկի խոսքով՝ փիղը տեսել է մոտեցող առյուծին եւ բարձր «շեփորել է» կնճիթով, սակայն դա չի վախեցրել գիշատչին. նա թռել է զոհի վրա եւ փորձել նրան գետին տապալել: Փղի ձագին կանգնած մնալ չի հաջողվել ստացած վնասվածքի պատճառով:
«Փղիկն ամեն գնով փորձել է շրջվել, սակայն նրա մոտ դա չի ստացվել: Այնուհետեւ վրա են հասել եւս երկու առյուծներ»,- latestsightnings պորտալին պատմել է Սինթիա Մեքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: