Բաժիններ՝

Շառլիզ Թերոնն անճանաչելիորեն գիրացել է և հայտնվել ընկճախտի ճիրաններում

Ամերիկացի դերասանուհի Շառլիզ Թերոնը պատմել է, թե ինչպես է քաշ հավաքել դերի համար: Հարցազրույցը հրապարակված է Entertainment Tonight-ում։ 42-ամյա արտիստուհուն հարկ է եղել ավելի քան 20 կիլոգրամ գիրանալ «Թալլի» կինոնկարին մասնակցելու համար, որի ռեժիսորը Ջեյսոն Ռայթմանն է: Թերոնը խաղում է երեք երեխաների ուժասպառ մոր դերը:

«Ես մոտավորապես 50 ֆունտ եմ հավաքել այդ ֆիլմի համար: Ես պարզապես ցանկանում էի հասկանալ, թե ինչ էր զգում այդ կինը, եւ ինձ համար դա հերոսուհուն մերձենալու միջոց էր»,-անկեղծացել է դերասանուհին: Նրա խոսքով՝ ինքը հայտնվել է դաժան ընկճախտի ճիրաններում:

Թերոնը նաեւ պատմել է իր սննդակարգի մասին: Ընդամենը երեք ամսում քաշ հավաքելու համար ինքը հարկադրված է եղել խմել կաթնային կոկտեյլներ եւ նախաճաշին ուտել բուրգերներ, իսկ գիշերները՝ պանրով մակարոն: «Նման քաշը պահպանելը շատ դժվար է»,- գանգատվել է արտիստուհին:

2003 թվականին Շառլիզ Թերոնը ստիպված է եղել անճանաչելիորեն գիրանալ «Հրեշ» կինոնկարում դեր ստանալու համար: Այն ժամանակ նա հավաքել էր 14 կիլոգրամ եւ դեմքն այլանդակել գրիմով: Այդ դերի համար դերասանուհին արժանացավ «Օսկար» մրցանակի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս