
«Նույնիսկ VAR-ով կլինեն վիճելի պահեր, բայց վերջին խոսքը մրցավարինն է». Պիերլուիջի Կոլինա

ՈւԵՖԱ-ի մրցավարական դեպարտամենտի ղեկավար Պիերլուիջի Կոլինան կիսվել է ԱԱ-2018-ում VAR համակարգի ներդրման վերաբերյալ կարծիքով:
«Մրցավարի դերը ֆուտբոլում շատ կարևոր է: Նույնիսկ VAR-ի ներդրման դեպքում տեղի կունենան իրավիճակներ, որոնք կկիսեն մարդկանց կարծիքները, և միայն մրցավարը պետք է ընդունի վերջնական որոշումը: Հասկանում եմ, թե ինչու է բոլորի համար հետաքրքիր քննարկել այդ նորարարությունը, բայց համարում եմ, որ ամենից շատ ավելի կարևոր է ընդգծել այն լավ աշխատանքը, որը կատարում են մրցավարները: Կարծում եմ՝ նրանք պետք է դիմեն VAR-ի օգնությանը միայն շատ հազվադեպ դեպքերում, երբ կցուցաբերվի յուրահատուկ ճնշում»,- Կոլինայի խոսքերն է մեջբերում ANSA-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը