Բաժիններ՝

«Ես հավատում եմ Մոուրինիոյին». Բոլտ

Գաղտնիք չէ, որ ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտը ֆուտբոլի և, մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է: Իր վերջին հարցազրույցի ժամանակ օլիմպիական չեմպիոնը, ով փորձում է ֆուտբոլիստ դառնալ, աջակցել է իր սիրելի ակումբին և հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում թիմը հաջողության կհասնի: «Ես հավատում եմ Ժոզե Մոուրինիոյին»,- ասել է ութակի օլիմպիական չեմպիոնը:

««Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պահպանել բարձր նշաձողը, մենք միշտ լավ ենք խաղում թոփ-ակումբների հետ: Հաջորդ մրցաշրջանը մեզ համար էլ ավելի լավը կլինի: Չէի ասի, թե ընթացիկ մրցաշրջանը շատ վատն էր: Մենք հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Լիվերպուլը» նրանց երկու անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում: Պարզապես բանն այն է, որ «Սիթին» հրաշալի հաղթական կտրվածք ուներ, և արդյունքում դա օգնեց նրանց հաջողության հասնել»,- ասել է Բոլտը:

Տվյալ պահին Բոլտը մարզումներն անցկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ և սպասում է պրոֆեսիոնալ մակարդակում խաղալու հնարավորությանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս