
Կլոպը չի անհանգստանում Սալահի հնարավոր տեղափոխության կապակցությամբ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպան Մոհամեդ Սալահի հնարավոր տեղափոխության մասին շշուկները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կարմիրները» կատեգորիկ չեն պատրաստվում բաց թողնել Մոհամեդ Սալահին այլ ակումբ: «Ես գիտեմ, որ Սալահն իրեն հարմարավետ է զգում «Լիվերպուլում»: Նա հասկանում է, որ մեր ֆուտբոլն իրեն իդեալական սազում է, դրա համար ես չեմ անհանգստանում նրա հնարավոր տրանսֆերի վերաբերյալ»,- ասել է Կլոպը Sport Bild-ին տված հարցազրույցում:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղերում Սալահը դարձել է 29 գոլի և 10 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը