«Բուֆոնն արժանի չէր այսպես հեռանալու». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Յուվենթուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո (1:3, 4:3՝ երկու խաղերի արդյունքում) մեկնաբանել է թուրինցիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հեռացումը:
Ավելացված ժամանակում մրցավար Մայքլ Օլիվերը «բիանկոներների» դարպասին 11-մետրանոց նշանակեց, իսկ հետո Բուֆոնին կարմիր քարտ ցույց տվեց՝ վիճաբանելու համար:
«Կարծում եմ՝ նա արժանի չէր այդպես հեռանալուն, բայց հետադարձ ճանապարհ այլևս չկա: Այն, ինչ տեղի ունեցավ վերջնամասում, ոչ մի կերպ չի փոխի այն ամենը, ինչ նա արել է ֆուտբոլում: Բուֆոնը մեծագույն ֆուտբոլիստ է, և, հնարավոր է՝ սա Չեմպիոնների լիգայում նրա վերջին հանդիպումը չէր»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը