
Բանկերի ժամկետանց ու երկարաձգված վարկերը՝ 2018 թվականի փետրվարի վերջի դրությամբ

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի 1.29%-ը 2018 թվականի փետրվարի վերջի դրությամբ ժամկետանց է եղել։ Բացարձակ առումով դա կազմում է 34 մլրդ 359 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հունվարի վերջի դրությամբ, ժամկետանց վարկերի ծավալը 34 մլրդ 44 մլն դրամ էր, կշիռը վարկերի մեջ՝ 1.27%։ Փաստորեն, փետրվար ամսվա ընթացքում փոքր-ինչ աճել են։
Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը հակառակը նվազել է։ Այսպես՝ երկարաձգված վարկերի ծավալը հունվարի վերջի 117.4 մլրդ դրամից նվազել է մինչև 109.6 մլրդ դրամ, իսկ կշիռն ընդհանուր վարկերի մեջ՝ 4.37%-ից նվազել է մինչև 4.12%։
Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես նվազել է. եթե հունվարի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 2 տրլն 687.4 մլրդ դրամ էր, փետրվարի վերջին նվազել է մինչև 2 տրլն 662.9 մլրդ դրամ։