
«Մենք պետք է հասկանանք, որ պատերազմները հեկտարներով չեն հաղթում, կամ՝ հեկտարներով չեն պարտվում». Արմեն Բաղդասարյան

«Կարծում եմ՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտը փոխել հնարավոր չի լինի, որովհետև այդ կոնցեպտի շուրջ, կարծես թե, համաձայնություն կա»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն էլ են այդ կոնցեպտի կողմնակիցը, Ադրբեջանի իշխանություններն էլ. «Ուղղակի նրանք խաղաղության դիմաց շատ տարածքներ են ուզում, մենք խաղաղության դիմաց պատրաստ ենք քիչ տարածքներ վճարել»:
Խոսելով հայկական կողմի կորցրած բարձունքների մասին՝ Ա. Բաղդասարյանը նկատեց, որ դրանք շատ կարևոր բարձունքներ էին.
«Բայց մենք պետք է հասկանանք, որ պատերազմները հեկտարներով չեն հաղթում, կամ՝ հեկտարներով չեն պարտվում, դա ավելի բարդ խնդիր է: Ուրիշ բան, որ, այո՛, այդ 800 հեկտար կորուստից հետո հայկական կողմը պետք է անպայման համարժեք հարված հասցներ և նույնպիսի տարածքային ձեռքբերումներ ունենար ոչ թե՝ նրա համար, որ այդ տարածքները շատ կարևոր են, այլ՝ որպեսզի հակառակորդի մոտ արմատավորվի այն գիտակցությունը, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Սա է, որ մենք չարեցինք, և սա է, որ նրանց իրավունք տվեց վստահ լինել, որ ռազմական լուծում կա»:
Նրա կարծիքով՝ այս 10 տարիների ընթացքում ՀՀ-ն չի մոտեցել իր՝ ԼՂՀ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: