Բաժիններ՝

HMD-ը ցանկանում է վերակենդանացնել Nokia 2010-ը

HMD-ը շարունակում է վերակենդանացնել իր հին հեռախոսները, որոնք արդեն չեն օգտագործվում: Նախորդ տարի ընկերությունը թողարկեց 3310 մոդելը, վերջերս ներկայացրեց  Nokia 8110-ի թարմացումները: Ցանցում արդեն հայտնվել է տեղեկատվություն, ըստ որի՝ ընկերությունը կվերաթողարկի նաև Nokia 2010-ը:

Ըստ աղբյուրների՝ այս մոդելի վերաթողարկումը նվիրված է լինելու հեռախոսի 25-ամյակին: Առաջին անգամ Nokia 2010-ը սկսել է վաճառվել 1994 թվականին:

Սպասվում է, որ այս հեռախոսը կաշխատի նույն օպերացիոն համակարգով, ինչ HMD-ի կողմից վերաթողարկված մյուս հեռախոսները՝ Nokia 3310-ը և Nokia 8110-ը: Nokia 2010-ում կլինեն նաև սոցիալական ցանցերի հավելվածներ, մասնավորապես՝ Facebook-ը և WhatsApp-ը:

Կարդացեք նաև

Շուկայում դեռևս առկա են Nokia 2010-ի հին տարբերակները, այդ իսկ պատճառով ընկերությունը նոր հեռախոսները շուկա բաց կթողնի Nokia A10 անվամբ:

Nokia 2010-ը կթողարկվի մի քանի գույներով՝ սև, կարմիր և դեղին: Գնի մասին տեղեկություններ դեռևս չկան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս