Եթե Պեպն աշխատեր «Դիժոնում», կմնա՞ր հավատարիմ իր փիլիսոփայությանը
Վախիդ Խալիլխոջիչը վրաերթի ենթարկեց Գվարդիոլային: Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վախիդ Խալիլխոջիչը վստահ չէ, որ Պեպ Գվարդիոլան կկարողանար գլուխ հանել աշխատանքից ոչ հարուստ ակումբում:
«Գվարդիոլան գերազանց աշխատանք կատարեց «Բարսելոնայում», նա միշտ հիասքանչ թիմեր է մարզել: Բայց, եթե նա աշխատեր «Դիժոնում», «Ամիենում» կամ «Տրուայում», նա հավատարիմ կմնա՞ր իր փիլիսոփայությանը»,- հարց է տվել Խալիլխոջիչը Téléfoot ծրագրի եթերում:
Ճապոնիայի հավաքականը ԱԱ-2018-ում կխաղա Լեհաստանի, Սենեգալի և Կոլումբիայի հետ: «Մանչեսթեր Սիթին» գրավում է առաջին հորիզոնականն ԱՊԼ-ում՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդից» 16 միավորով: Գվարդիոլան բազմիցս հայտարարել է, որ ավելի շուտ կավարտի կարիերան, քան կդավաճանի հարձակողական ֆուտբոլին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը