Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,038,262 ԱՄՆ դոլար 479.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 116,116,175 ԱՄՆ դոլար 480.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,500,000 դոլարի առք և վաճառք 480.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,812,379 եվրո 592.2 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,822,512 եվրո 595.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,013,762,081 ՌԴ ռուբլի 8.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 635,411,188 ՌԴ ռուբլի 8.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս