Բաժիններ՝

Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․դեդեկտիվ գլուխկոտրուկ, որը կստիպի մտածել

Անհրաժեշտ է պարզապես պատասխանել հարցին՝ կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն։ Մի շտապեք պատասխանել, ուշադիր եղեք, գտեք ձեր վարկածը հիմնավորող ապացույցներ։

Adme.ru-ն առաջարկում է ստուգել պատասխանը։

Աջլիկ, թե ձախլիկ։ Առաջինը, ինչին հարկավոր է ուշադրություն դարձնել, սեղանին դրված իրերի դիրքն է։ Գրիչը, մոխրամանն ու կոլան ձախ կողմում են։ Դա վկայում է այն մասին, որ այդ առարկաներն օգտագործող անձը ձախլիկ է, սակայն ատրճանակն աղջկա ձախ ձեռքում է, ինչն արդեն կասկածներ է առաջացնում։

Կարդացեք նաև

Հաղորդագրություն սեղանին։ Թղթի ձախ կողմում դրված գրիչը վկայում է այն մասին, որ այն գրել է տուժողը։ Սակայն չկան տվյալներ այն մասին՝ արդյոք այն կապ ունի՞ մահվան հետ, թե՞ ոչ։ Չնայած դրսում մութ է՝ լամպն անջատված է։ Դա տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ տուժողը վատ տեսողություն ունի․ դրա մասին վկայում է սեղանին դրված ակնոցը։ Հնարավոր է՝ նա նամակը գրել է, երբ դեռ մութ չի եղել։ Այդ դեպքում այն կապված չէ մահվան հետ։

Արյուն և պարկուճ սեղանին։ Արյան հետքը վկայում է այն մասին, որ, եթե ատրճանակը տուժողի աջ ձեռքում է եղել, նա պետք է նստած լիներ մեջքով դեպքի սեղանը կամ մեջքով դեպի պատը։ Սակայն այդ դեպքում պարկուճը չպետք է հայտնվեր այնտեղ, ուր հիմա է։

Կռվի նշաններ։ Ոտնամաններից մեկի բացակայությունը, շրջված աթոռը վկայում են այն մասին, որ վեճ է եղել։ Բայց եթե աթոռի շրջված լինելը կարելի է որևէ կերպ բացատրվել, ոտնամանի բացակայությունն իսկապես կասկածելի է։

Ծխախոտ՝ տուժողի ձեռքին։ Տուժող կնոջ ձեռքին այրվող ծխախոտ է, ինչը տարօրինակ է, եթե կատարվածն ինքնասպանություն է։ Ինքնասպանությունից առաջ, այսպես թե այնպես, մարդն ավարտում է բոլոր գործերը։ Քիչ հավանական է, որ ծխախոտն առանց մինչև վերջ ծխելու՝ տուժող կինն իր գլխի շրջանում կրակոց կարձակեր։

Նշված բոլոր փաստերը վերլուծելու դեպքում հստակ է դառնում, որ կատարվածը սպանություն է, և ոչ թե՝ ինքնասպանություն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս