Թումաս Տուխելը մերժել է «Բավարիային»՝ հանուն «Արսենալի»
Մարտի 24-ին Bild-ն անսպասելի լուր հայտնեց. Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով համարվում է Յուպ Հայնկեսի ամենահավանական փոխարինողը, մերժել է «Բավարիային»: 44-ամյա գերմանացին կշարունակի իր կարիերան արտասահմանում, սակայն նշանակման վայրի մասին ոչինչ դեռ չի հաղորդվել:
Ինչպես ավելի ուշ գրեց Kicker-ը, Տուխելը բանակցություններ է վարում «Արսենալի» և ՊՍԺ-ի հետ: «Զինագործների» հետ բանակցություններն ավելի բարեհաջող են ընթանում: Շատ հավանական է, որ գերմանացին վերջակետ կդնի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Վենգերի երկարատև կարիերային:
Տուխելը 2015-17թթ. մարզել է «Բորուսիան»: Մինչ այդ մարզիչը 5 տարի աշխատել է «Մայնցում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը