«Բորուսիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը մերժել է «Բավարիային»
Մյունխենցիները սովոր չեն նախկին դորտմունդցիների մերժումներին:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրաժարվել է գլխավորել «Բավարիան»:
Ըստ Bild-ը ֆուտբոլային բաժնի ղեկավար Կրիստան Ֆալկի խոսքերի՝ գերմանացի մարզիչը ուզում է աշխատել արտասահմանյան թոփ-ակումբում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մյունխենյան ակումբում Տուխելին համարում են գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդ:
Տուխելը մարզել է «Բորուսիան» 2015-17թթ.: Մինչ այդ մարզիչը 5 տարի աշխատել է «Մայնցում»:
Տվյալ պահին «Բավարիան» գլխավորում է Յուպ Հայնկեսը, ով կհեռանա Մյունխենից մրցաշրջանի ավարտից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը