
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 25-ին, լրանում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցը: