Մաքրեք օրգանիզմը, ազատվեք 3-4 կիլոգրամ ավելորդ քաշից
Արագ դիետաները խոստանում են խթանել նյութափոխանակությունը, օրգանիզմին ստիպել ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Սակայն դրանք կարող են վնասել առողջությանը և հակառակ արդյունքի հանգեցնել։ Որպես կանոն՝ այդ դիետաների արդյունքում օրգանիզմը զրկվում է սննդարար նյութերից, որոնք անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ առողջությունը պահպանելու և մի քանի ավելորդ կիլոգրամից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել բնական միջոցներ։
Բաղադրիչներ
- 1 բանան
- ¼ գդալ դարչին
- 3 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
- 6 նուշ
- 1 բաժակ քունջութի կամ կտավատի կաթ։
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Խորհուրդ է տրվում օգտագործել նախաճաշին։ Օգտագործեք 2 շաբաթ՝ այդ ընթացքում հետևելով առողջ սննդակարգի կանոններին։ Այս միջոցն էներգիա կհաղորդի, կակտիվացնի օրգանիզմում բոլոր պրոցեսները, կօգնի ավելի առողջ լինել։
Վարսակի փաթիլները հարուստ են բջջանյութով, ինչն օգնում է նիհարել, լավացնում է մաշկի վիճակը։
Բանանը մեծ քանակով կալիում և այլ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ երկաթ, կալցիում, մագնիում, ֆոսֆոր։ Այս միրգը երկար ժամանակով հագեցածության զգացում է ապահովում։
Նուշը հարուստ է ճարպաթթուներով, որոնք խթանում են օրգանիզմի դետոքսիկացիան և ճարպերի այրումը։
Դարչինը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը