«ՏՄՊՊՀ-ի վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր կա». Արամ Սարգսյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր կա։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Ըստ նրա՝ այս ենթատեքստում է ՀՅԴ-ն առաջարկել, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկին առաջարկի ընդդիմությունը. «Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, այս հանձնաժողովի ունեցած լծակները, գործիքակազմը բավականին քիչ են մոնոպոլիաների դեմ պայքարելու համար։ Լրացուցիչ լծակներ էլ տալ հանձնաժողովին բավականին ռիսկային է մեր երկրի համար, որովհետև ստուգող, վերստուգող կազմակերպություններն առանց այն էլ չափից ավելի շատ են։ Պետք է այս օրենքը նայվի մեկ քայլ առաջ, դրա համար էլ ես կողմ եմ քվեարկել հանձնաժողովում»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031