Բաժիններ՝

Ա՛յ, իսկ այսպես շատ ավելի համեղ է. պելմեններ՝ տապակած պանրով

Բաղադրիչներ
1. Պելմեններ – 400 գ
2. Պանիր – 80 գ
3. Կանաչ սոխ – 1 փունջ
4. Ջուր – 200 մլ
5. Աղ – 2-3 պտղունց
6. Սև աղացած պղպեղ – 2-3 պտղունց
7. Բուսայուղ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Տաք տապակի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել պելմենները և վրան լցնել 1 բաժակ ջուր: Ծածկել կափարիչով և տապակել պելմենները՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Տապակել մոտ 10 րոպե:

2. Պանիրը քերել խոշոր քերիչով և լցնել տաք պելմենների վրա: Նորից ծածկել կափարիչով և թողնել 5-6 րոպե:

3. Մանր կտրատել սոխը և պանրի հետ միասին լցնել պելմենների վրա, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս