««Кто ты такой». ես, որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս». Լևոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին
«Հարգելի քաղաքապետ, սիրելի գործընկերներ, բայց սա բոլորին չի վերաբերում»,- այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության հեղինակած՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու նախագծի քննարկման ժամանակ:
Լ. Իգիթյանի խոսքով՝ հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որ ավագանու նիստն անընդհատ տանում են դեպի քաղաքականություն. «Տիկինը երկու անգամ եղել է պատգամավոր Ազգային ժողովում, ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար՝ որպես աշխատավարձ, բոնուսները չեմ ասում, ուզում եմ հասկանամ՝ դիմացը ի՞նչ ա ստացել էդ փողը ստացողը: Զարուհի Փոստանջյանն անընդհատ ասում է՝ «ես էսպես եմ հասկանում, էսպես եմ կարծում»:
«Իսկ դու ո՞վ ես, «кто ты такой»: Ես, որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս: Դուք սեր չեք վայելում, դուք թշնամի եք: Կինը դեպի իրեն ձգող հատկություն է ունենում, դուք դա չունեք, դուք ի՞նչ կին, ստեղ-ընդեղ, ժուռնալիստներին ասել եք՝ ձեռ են տվել: Դու ի՞նչ ձեռք տալու մարդ ես, այ մարդ»: