Բաժիններ՝

«Նման գործողությունների ժամանակ սեռի խտրականություն չպետք է դնել». Փոխքաղաքապետը՝ ԵԾ-ի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

«Դուք շատ ոգևորած և գունավոր եք ներկայացնում, բայց իրականությունն այդպես չէ»,- այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ խոսելով «Երկիր Ծիրանիի» անդամների հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ ՀՀԿ-ականները, լրագրողի խոսքով, քաշել են կանանց մազերը, հրել են նրանց:

«Դուք ինքներդ էլ պետք է ձեզ հարց տաք՝ իր վարքագծում, դրսևորման մեջ, դուք այնտեղ կին տեսե՞լ եք, ես այնտեղ կին չեմ տեսել, տեսել եմ մարդ, ով իր չափերից դուրս է եկել, եղել է անհավասարակշիռ վիճակում, փորձել է գործողություն իրականացնել, և ես փորձել եմ միայն կանխել»,- հայտարարեց Դ. Օհանյանը:

Հարցին՝ դուք դա արեցիք Տարոն Մարգարյանի հրահանգո՞վ՝ Դ. Օհանյանն այսպես պատասխանեց. «Բայց դուք կադրերը տեսել եք, ես անմիջապես դրանից հետո՞ եմ նետվել: Ես ինձ հարգել գիտեմ, և ես ինձ հարգելով, տեսնելով, որ մարդը անհավասարակշիռ վիճակում է և կարող է՝ չգիտեմ ինչ գործողություններ իրականացնել, ընդամենը փորձել եմ չեզոքացնել վտանգը և կանխարգելիչ գործողություն եմ իրականացրել»:

Դ. Օհանյանն իր արածը բռություն չի համարում: Նա նաև հայտնեց, որ ինքը դեռևս հարցաքննության չի հրավիրվել:

Կարդացեք նաև

Հարցին՝ դուք ձեր մասնակցությամբ տեսանյութերին ի՞նչ գնահատական կտաք, Դ. Օհանյանը պատասխանեց, որ նորմալ: Նա ասաց, որ չի զղջում իր արածների համար. «Կարծում եմ՝ պետք է զղջան մարդիկ, ովքեր այդտեղ փորձել են գործողություն իրականացնել անհավասարակշիռ վիճակում: Ավագանու անդամը ավագանու անդամ է, նման գործողությունների ժամանակ սեռի խտրականություն չպետք է դնել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս