Ինչ տեղի կունենա աչքերի շուրջ կոկոսի յուղ քսելուց 5 րոպե անց

Կոկոսի յուղը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, ինչի արդյունքում օգտագործվում է տարբեր նպատակներով։

Fithacker.ru-ն ներկայացրել է կոկոսի յուղի օգտագործման մի քանի եղանակ։

Գիշերային դիմակ։ Կոկոսի յուղը որպես դիմակ օգտագործելը բավական արդյունավետ է, շատ ավելի մատչելի, քան կոսմետիկ որոշ միջոցներ։ Կոկոսի յուղը կարող եք օգտագործել քնելուց առաջ հետևյալ նպատակներով.

  • դեմքի կարմրությունը թեթևացնելու համար
  • մաշկը սնուցելու համար
  • մաշկը վերականգնելու համար
  • աչքերի տակ առաջացած սև շրջանակներից ազատվելու համար։

Ափերում տաքացրեք կոկոսի յուղը, քսեք դեմքին՝ մերսելով մոտավորապես մեկ րոպե։ Թողեք ամբողջ գիշեր, առավոտյան լավ լվացեք։

Կարդացեք նաև

Երկար ու ծավալ ունեցող թարթիչներ։ Բամբակով մի փոքր կոկոսի յուղ քսեք թարթիչներին։  Թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործեք սափրվելուց հետո։ Կոկոսի յուղը խոնավեցնում է մաշկը, վարակազերծում կտրվածքները։

Ձեռքերի մաշկի խոնավեցում։ Կոկոսի յուղը կօգնի խոնավեցնել ձեռքերի մաշկը և փափկեցնել այն։ Հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել ձմեռային եղանակին։

Փափկեցնում է կուտիկուլան։ Կոկոսի յուղը կարող է նաև փափկեցնել կուտիկուլան, ամրացնել եղունգները։ Կոկոսի յուղով մերսեք կուտիկուլան և եղունգները։

Հակացելյուլիտային կրեմ։ Տաքացրեք կոկոսի յուղը, 3։1-ի հարաբերակցությամբ խառնեք մեղրի հետ։ Խառնուրդն օգտագործեք քնելուց առաջ մաշկի այն հատվածում, որտեղ ցելյուլիտ է առաջացել։ Լվացեք տաք ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս