
Պորտուգալիայում ցուցադրել են աշխարհի ամենաթանկարժեք քաղցրավենիքը

:Պարտուգալիայում անցկացված շոկոլադի միջազգային փառատոնի ժամանակ ցուցադրել են աշխարհի ամենաթանկ շոկոլադը: Ինչպես հաղորդում է«Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է The Portugal News կայքը:
Քաղցրավենիքի արժեքը 7727 եվրո է: Այն պատված է 23 կարատ ոսկով:
Աղբյուրի փոխանցմամբ`հրուշակագործ Դանիել Գոմեշը քաղցրավենիքի ստեղծման համար ավելի քան մեկ տարի աշխատել է: Այն թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 1000 հատ: Յուրաքանչյուր կոնֆետ պահվում է հատուկ տուփում, որը պատրաստված է սեւ ծառի փայտից եւ պատված է Swarovski քարերով:
Շոկոլադն արդեն ուղարկվել է Անգոլա, Արաբական Էմիրություններ, Արգենտինա, ինչպես նաեւ Ռուսաստան: