Քիմ Քարդաշյանը կտակ է գրել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ կտակ է պատրաստել, որում խնդրել է ամեն օր ապահովել իր դիմահարարումն ու սանրվածքը, եթե ինքը երբեւիցե խելքը թռցնի կամ զրկվի խոսելու շնորհից:
Այդ մասին նա պատմել է Ella հրատարակության համար արված տեսահոլովակում: «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան ռեալիթի-շոուի 37-ամյա աստղը հայտարարել է, թե ցանկանում է անթերի տեսք ունենալ՝ ինչ էլ որ իր հետ պատահի:
«Կտակի մեջ ես հատուկ բաժին եմ մտցրել այն մասին, որ եթե հանկարծ երբեւէ կորցնեմ բանականությունս կամ հաղորդակցվելու ունակությունս, ինձ, անկասկած, հարկավոր կլինեն իմ մազերը, եղունգները եւ իմ դիմահարդարումը»,- անկեղծացել է հայտնին հոլովակում: