Ցանցում հայտնվել է «Ֆանտաստիկ արարածների» երկրորդ մասի թրեյլերը
Ցանցում հայտնվել է «Ֆանտաստիկ արարածներ. Գրին դե Վալդի հանցագործությունները» ֆիլմի թրեյլերը։
Կինոնկարը կդառնա Հարի Փոթերի աշխարհի սփին-օֆի շարունակությունը, որում ներկայացվում են այն իրադարձությունները, որոնք կախարդական աշխարհում ծավալվել են 20-րդ դարասկզբին: Գործողությունների հիմնական վայրը կդառնա Փարիզը:
Գլխավոր չարագործի դերը կկատարի Ջոնի Դեփը, իսկ երիտասարդ Դամբլդոյին կմարմնավորի Ջուդ Լոուն: Ծրագրվում է, որ կինոնկարն էկրան կբարձրանա 2018 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: