
Յակուտսկի բնակիչները փնտրում են ինքնաթիռից թափված թանկարժեք ձուլակտորները

Յակուտսկի բնակիչները տեղական օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց, որտեղ վերթիռի ժամանակ օդանավից ոսկու ձուլակտորներ էին թափվել, շարունակում են փնտրել թանկարժեք բեռը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի Գագարինի շրջանի վարչակազմի ներկայացուցիչը:
«Այսօր տեղի բնակիչները դեռեւս ակտիվորեն շարունակում են փնտրել բեռը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Մինչդեռ բեռի սեփականատեր ընկերության տվյալներով, բոլոր ձուլակտորներն արդեն հավաքված են: Սոցցանցերում հրապարակվում են տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես են մարդիկ թափառում օդանավակայանի շրջանի ձյունապատ տեղամասերում՝ թանկարժեք ձուլակտորներ գտնելու հույսով, նրանցից ոմանք տարածքը զննում են ավտոմեքենաներով:
Մարտի 15-ին Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը եւ շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները: Ինչպես Յակուտսկի օդանավակայանի մամուլի ծառայությունը, վերթիռի ժամանակ «Նիմբուս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռից օդի հոսքը պոկել է բեռնալյուկի ձախ փեղկը:
Դրանից հետո օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մագան ավանում՝ Յակուտսկից 12 կիլոմետր հեռավորության վրա: Միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել են շուրջ 10 տոննա ոսկի եւ պլատին, որոնց մի մասը ցրիվ է եկել թռիչքագոտում: Ըստ որում, ինչպես նշում է YakutiaMedia-ն, ինքնաթիռը կարող էր փոխադրել նաեւ ադամանդներ: