
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր թիմերը հայտնի են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:
Կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն` «Արսենալ»-ը (Անգլիա), «Ատլետիկո»-ն (Իսպանիա), ԲԿՄԱ-ն (Մոսկվա), «Լացիո»-ն (Իտալիա), «Լայպցիգ»-ը (Գերմանիա), «Մարսել»-ը (Ֆրանսիա), «Զալցբուրգ»-ը (Ավստրիա) և «Սպորտինգ»-ը (Պորտուգալիա):
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին: