Բաժիններ՝

Ամերիկացի հետազոտողները` ճարպակալման նոր վտանգի մասին

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Համակլինիկական հիվանդանոցի հետազոտողները բացահայտել են, որ ճարպակալումը կարող է խոչընդոտել կրծքագեղձի քաղցկեղի հաջող բուժմանը: Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների գրեթե 70 տոկոսն ավելորդ քաշ ունի:

Որպես հետեւանք՝ ուռուցքները ճարպային հյուսվածքների զգալի բաժին են պարունակում: Բացի դրանից, ճարպակալումը նպաստում է բորբոքային եւ անգիոգենային գործոնների մակարդակի բարձրացմանը: Այդ ամենը միասին ազդում է բեւացիզումաբ պատրաստուկի նկատմամբ կայունության ձեւավորմանը, որն արգելափակում է աճի անոթային էնդոտելային գործոնի (VEGF) ակտիվությունը:

Այս դեղը կիրառվում է անգիոգենեզի եւ մետաստազների զարգացման դեմ պայքարելու համար: Հետազոտողները վերլուծել են բեւացիզումաբով բուժման արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղով 99 հիվանդների մոտ: Պարզվել է, որ պատրաստուկն օգտուտ է տվել հիվանդների սոսկ ոչ մեծ մասին:

Մարմնի զանգվածի բարձր ինդեքսով մարդկանց մոտ (ավելի քան 25 տոկոս), ուռուցքները 33 տոկոսով ավելի են եղել: Ուռուցքների մեջ ճարպահյուսվածքն ունեցել է ոչ մեծ թվով արյունատար անոթներ, ինչը դժվարացնում է պատրատուկի ներթափանցումը նորագոյացությունների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս