Բաժիններ՝

Թբիլիսիի փոթորիկի առաջին հետևանքները. վնասված տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ

Թբիլիսիի գրեթե բոլոր հատվածներում ուժգին քամու հետևանքով տներ են վնասվել, ծառեր են ընկել, գետերը հուներից դուրս են եկել: Երեկ ժամը 16:00-ից 21:00-ն վնասվել է 54 տուն: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:

Տեղեկություն է տարածվել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ֆեյսբուքյան էջում: 5 ժամվա ընթացքում քամին 68 ծառ է տապալել, վնասել 7 լուսավորության սյուն, 6 գովազդային վահանակ, 5 կենտրոնական գազամուղ խողովակ:

Քամուց տուժել են նաև շրջանների բնակիչները: Շիդա Քարթլիում և Աջարիայում տների տանիքներ են վնասվել: Իմերեթիի շրջանի Սաշաջավախո գյուղում անձրևի հետևանքով սողանք է եղել, փակվել է բանուկ ավտոճանապարհի մի մասը: Մցխեթա- Մթիանեթիում Քուռ գետը  դուրս է եկել ափերից և վնասել ափամերձ տներից մեկը:

112  ծառայություն ընդհանուր առմամբ 254 զանգ է  գրանցվել, 166-ը՝ Թբիլիսիից: Ըստ ծառայության՝ ամենաշատ ահազանգերը ստացվել են Դիղոմի, Սաբուրթալո, Իսանի, Սամգորի թաղամասերից:

Ավելի վաղ Թբիլիսիի  քաղաքապետարանը կոչ էր արել բնակչությանը զգուշություն ցուցաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս