«Բարսելոնայում» վախենում են, որ 700 մլն եվրո հրաժարագնով չեն կարող պահել Մեսսիին
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը լավ է հիշում Նեյմարի դեպքը:
«Բարսելոնայի» ստրատեգիական զարգացման և ֆինանսական գծով տնօրեն Պանչո Շրյոդերը պատմել է, թե ինչու է Լիոնել Մեսսիի նոր պայմանագրում հրաժարագինը բարձրացել մինչև 700 մլն եվրո:
Մենք սահմանեցինք հրաժարագին, որը մեր կարծիքով՝ բավարար է, որպեսզի Մեսսին ավարտի կարիերան «Բարսելոնայում»: Մեկ տարի առաջ մենք կարծում էինք, որ Նեյմարի հրաժարագինը բավարար է, որպեսզի նա մնա թիմում: Անցած ամառը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Նայելով ապագային՝ ես մտածում եմ, որ տանել Մեսսիին հեշտ չի լինի: Բայց ես չունեմ ճենապակյա գունդ, որը կօգնի գուշակել ապագան, իսկ մեր օրերում աշխարհը կամաց-կամաց խելագարվում է»,- ասել է Շրոյդերը Sky Sports-ին:
Նեյմարի պայմանագրում նախատեսված է հրաժարագին 222 մլն եվրոյի չափով, բայց դա չվախեցրեց ՊՍԺ-ին 2017թ. օգոստոսին, և Նեյմարը հեռացավ: 3 ամիս անց «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Մեսսիի հետ և բարձրացրեց հրաժարագինը մինչև 700 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը