Բաժիններ՝

Սերենա Ուիլյամսը հաղթանակ է տոնել վերադարձի առաջին խաղում

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսն առաջին հաղթանակն է տոնել ծննդաբերությունից հետո:

Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց ATP Ինդիանա Ուելսի մրցաշարում: Աշխարհի առաջին ռակետի մրցակիցը Ղազախստանը ներկայացնող Զարինա Դիյասին էր: Ուիլյամսը հաղթեց երկու սեթերում 7:5, 6:3 հաշվով: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Նիդեռլանդները ներկայացնող Կիկի Բերտեսը:

Սերենա Ուիլյամսը վերջին անգամ կորտ էր դուրս եկել 2017 թվականին` Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս