
Մոուրինյոն մեծ գումարներ կստանա աշխարհի առաջնության խաղերը մեկնաբանելու համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կլորիկ գումար կստանա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Russia Today համար մեկնաբանելով առաջնության խաղերը:
Պորտուգալացի մասնագետը օրական աշխատավարձը կկազմի 450 հազար եվրո, իսկ շաբաթը Մոուրինյոն կստանա 3,150 միլիոն եվրո:
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: