Բաժիններ՝

Մարկո Ռոյսը հետաքրքրում է «Լիվերպուլին» և «Տոտենհեմին»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել Անգլիա: Դորտմունդի «Բորուսիայի» ավագը միայն վերջերս է վերականգնվել ծանր վնասվածքից և վերսկսել է ելույթները թիմի կազմում:

Ըստ բրիտանական Mirror պարբերականի՝ «Բորուսիայի» ավագի ծառայություններով հետաքրքրված են 2 անգլիական թոփ-ակումբներ՝ «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մնչև 2019 թվականը: Ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է բանակցությունները պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Ռոյսն ինքը դրական է վերաբերվում նոր պայմանագրին, բայց դրա հետ մեկտեղ, ուզում է պայքարել տիտղոսների համար, ինչն ակումբը չի կարող երաշխավորել:

«Տոտենհեմը» հետևում է գերմանացու հետ կապված իրավիճակին և պատրաստ է առաջարկ անել: Ռոյսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը», որը ցանկացել է գնել հարձակվողին դեռ 2014 և 2015 թվականներին: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողն անցկացրել է 3 խաղ Բունդեսլիգայում և դարձել է 3 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս