Ուշադրություն. Սոխը կօգնի այս 5 հիվանդությունների դեպքում
Սոխն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլևս մի շարք խնդիրների դեպքում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ սոխը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում՝ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ:
Պայքարում է բորբոքման դեմ: Մի խումբ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը քրոնիկական բորբոքումն է: Անհրաժեշտ է իմանալ նաև, որ օրգանիզմում բորբոքման պատճառ կարող է դառնալ նաև սննդամթերքը՝ շաքար, արհեստական քաղցրացուցիչներ, մշակված սննդամթերք, տրանս-ճարպեր, թունավոր բաղադրիչներով պատրաստված մթերք և այլն:
Ջերմիջեցնող: Բարձր ջերմության դեպքում կարող եք գիշերը գուլպայի մեջ սոխ դնել:
Սրտի առողջություն: Սոխը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Սա իր հերթին՝ հնարավորություն է տալիս նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այն կարող է օգնել կանխարգելել արյունատար անոթների խցանումը՝ նվազեցնելով կաթվածի հավանականությունը:
Այրվածքներ: Սոխը կօգնի հանգստացնել ցավն ու բորբոքումը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը