Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այս բանջարեղենը մեծ քանակով հակաօքսիդանտներ, ինչպես նաև նյութեր է պարունակում, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ սոխը բնական հակաբիոտիկ է, որը կօգնի ազատվել վարակից ու բակտերիաներից, որոնք «հարձակում են գործում» շնչուղիների վրա: Սոխն օգնում է նաև ամրացնել իմունիտետը:

Սոխ և մեղր: Մեղրը բնական հակաբիոտիկ է, որը սոխի հետ համադրելու դեպքում կարող եք պայքարել հազի դեմ: Այս երկու բաղադրիչներն էլ հանգստացնում են շնչուղիներն ու նպաստում տոքսինների ու բակտերիաների դուրսբերմանը:

Բաղադրիչներ

  • 1 սխտոր
  • կես բաժակ մեղր՝ 167 գրամ:

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

  • Մանր կտրատեք սոխը, լցրեք ապակե տարայի մեջ:
  • Ավելացրեք մեղրը:
  • Փակեք տարան, 12 ժամ թողեք մութ, սառը վայրում:

Օգտագործման եղանակը

  • Առավոտյան օգտագործեք 1 ճաշի գդալ՝ քաղցած վիճակում, օրվա ընթացքում՝ 2-3 անգամ:
  • Խմեք այնքան ժամանակ, մինչև հազն անցնի:

Սոխով ու սխտորով թեյ: Այս միջոցը կօգնի հանգստացնել կոկորդի բորբոքումը: Այս բաղադրիչները վիտամիններ, հանքանյութեր են պարունակում, որոնք ամրացնում են իմունային համակարգը և օգնում պայքարել ազատվել միկրոօրգանիզմներից:

Բաղադրիչներ

  • կես սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ:

Պատրաստման եղանակը

  • Սոխն ու սխտորը մանրացրեք, լցրեք տարայի մեջ, ավելացրեք ջուրը:
  • Եռացրեք, դանդաղեցրեք կրակը: Խառնուրդը կրակին թողեք ևս 2-3 րոպե:
  • Թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում:

Օգտագործման եղանակը

  • Խորհուրդ է տրվում առաջին բաժակը խմել առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ քնելուց առաջ:
  • Խմեք այնքան ժամանակ, մինչև ավելի լավ զգաք:

Սոխով, սխտորով ու գազարով կոկտեյլ: Այս կոկտեյլը մի շարք վիտամիններ է պարունակում և այլ սննդարար նյութեր, որոնք օգնում են ամրացնել իմունիտետը: Արդյունքում՝ օրգանիզմն ավելի հեշտ է պայքարում հիվանդության դեմ:

Բաղադրիչներ

  • 1 սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • նեխուր
  • 1 միջին գազար
  • 3 բաժակ ջուր՝ 750 մլ:

Պատրաստման եղանակը

  • Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք սոխն ու սխտորը, մանրացրեք:
  • Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում:

Օգտագործման եղանակը: Առաջին բաժակը խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ օրվա ընթացքում, երկրորդը՝ քնելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս