Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրի հետքերով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում «Մաքդոնալդս» արագ սննդի խոշորագույն ցանցի հնարավոր բացման մասին է խոսվում: Թեև լուրերը պաշտոնապես հերքվում են, ժամանակ առ ժամանակ այն կրկին շրջանառվում է: Այս առումով բացառություն չէ նաև 2018 թվականը: Հունվարից նորից շրջանառվում է արագ սննդի բացման հնարավորությունը: Իսկ օրեր առաջ վրացի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդաշարին տեղեկացրել է, որ բացումն արդեն ծրագրված է:

Այդուհանդերձ, պաշտոնապես այս լուրը չի հաստատվում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Փաստ»-ը փորձեց ճշտել՝ ընկերության հետ այս փուլում ի՞նչ բանակցություններ են ընթանում: Ի պատասխան՝ նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց. «Քանի որ նախորդ տարի կրկին նման շշուկներ էին բարձրացել ԶԼՄ-ների կողմից, նախարարության ներդրումային վարչությունը կապ էր հաստատել «Մաքդոնալդս»-ի հետ: Մենք պատասխան էինք ստացել, որ առաջիկայում ՀՀ-ում արագ սննդի իրենց ցանցը բացելու ծրագրեր չունեն»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս