
«Ռեալում» որոշել են, որ Բեյլը կհեռանա ակումբից ամռանը

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիրի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հաջորդ մրցաշրջանից այլևս չի լինի ակումբում:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ իսպանական գրանդում վերջնական որոշում է կայացվել՝ կապված Ուելսի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Բեյլն ինքը դժգոհ է նրանից, որ վերջին ժամանակները միշտ չէ, որ հայտնվում է թիմի հիմնական կազմում:
եկավարությունը և մարզչական շտաբն իրենց հերթին՝ դժգոհ են վալիացի ֆուտբոլիստի խաղից: Բացի այդ, Բեյլը չափազանց շատ է վնասվածքներ ստանում. այն ժամանակվանից, երբ 2013 թվականին «Տոտենհեմից» տեղափոխվեց «Արքայական ակումբ», վալիացին 25 անգամ վնասվածք է ստացել և դրա պատճառով բաց է թողել 78 հանդիպում: Բեյլի գործող պայմանագիրն իսպանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը