
Ռամոսը դեղին քարտերի ռեկորդ է սահմանել

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնության վերջին տուրում ստացավ դեղին քարտ: Այս դեղին քարտը 163-րդն էր միայն իսպանական Լա լիգայում: Այս ցուցանիշով Ռամոսը ռեկորդ է սահմանել:
Ռամոսն առաջատար է նաև հեռացումների թվով: Նա ստացել է կարմիր քարտ 19 անգամ:
Բացի այդ, 31-ամյա պաշտպանը վերջին խաղում իրացրել է 11-մետրանոց հարվածը: Սա նրա 54-րդ գոլն էր Պրեմիերայում: Այս ցուցանիշով նա դարձավ Լա լիգայի պատմության 2-րդ ամենաշատ գոլ խփած պաշտպանը՝ Ռոնալդ Կումանից հետո:
Սիրարփի Աղաբաբյան