«Գլուխս չեմ լցնում «Ռեալի» մասին մտքերով». Լևանդովսկի
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեծ նշանակություն չի տալիս ԶԼՄ-ների տեղեկություններին այն մասին, որ իր ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Դեռ ավելին, հաղորդվել էր, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն ինքը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Արքայական ակումբ»:
«Տվյալ պահին ես գլուխս չեմ լցնում նման մտքերով: Եթե ես, լինելով «Բավարիայի» խաղացող, սկսեմ մտածել այդ սպեկուլյացիաների մասին, ապա դա ինձ ոչ մի օգուտ չի բերի: Այդ դեպքում ես չեմ կարող կենտրոնանալ իմ աշխատանքի վրա: Ես «Բավարիայի» ֆուտբոլիստ եմ և ուզում եմ ինձ ամբողջությամբ տալ ակումբին: Եվ դա ինձ համար առաջին տեղում է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը