Բաժիններ՝

«Ռեալը» դիտարկում է Պոչետինոյին, Կլոպին և Լյովին՝ որպես Զիդանին փոխարինողներ

Մադրիդի «Ռեալը» ձևավորել է մարզիչների շորթ-լիստը: Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալը» կողմնորոշվել է Զինեդին Զիդանի փոխարինման հարցում, եթե վերջինս ցանկանա հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ մադրիդյան ակումբը կաշխատի հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին, Յուրգեն Կլոպին կամ Յոահիմ Լյովին: Ընդ որում, բոլոր երեք մարզիչները կապված են իրենց ակումբների և հավաքականի հետ գործող պայմանագրերով: Տվյալ պահին «Ռեալը» գրավում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 42 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս