Բաժիններ՝

Անդրես Ինիեստան վերադառնում է «Սթեմֆորդ Բրիջ»

2009 թվականի մայիսի 6-ին Անդրես Ինիեստան դուրս բերեց իր թիմին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Բարսելոնան» հանդիպում էր «Չելսիի» հետ, և մինչև 90-րդ րոպեն տան տերերը հաղթում էին նվազագույն հաշվով: Խաղի վերջին րոպեներին «կապտանռնագույնների» ավագը դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Ինիեստան այս գոլը համարում է իր կարիերայի լավագույններից մեկը:

«Ես չեմ մտածել՝ ինչպես պետք է հարվածեմ: Այնտեղ չկար դրա ժամանակը: Եթե սկսես մտածել, ոչինչ էլ չի ստացվել: Դու գործում ես բնազդաբար:

Ամեն անգամ, երբ ես դիտում եմ այդ գոլը, չեմ կարողանում զսպել էմոցիաներս: Ես պատկերացնում եմ, որ «Բարսելոնայի» բոլոր երկրպագուները մեզ հետ անկացրել են աննկարագրելի պահեր: Դա անմոռանալի օր էր:

Սա շատ յուրահատուկ խաղ է լինելու: «Չելսին» շատ բարդ թիմ է բոլոր առումներով: Նրանց շատ դժվար է հաղթել: Մենք տեսել ենք այս թիմի ֆուտբոլիստների խաղը թե՛ ակումբում, թե՛ հավաքականներում: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ և երբ պետք է անեն: Մենք պետք է շատ լավ խաղանք առաջ գնալու համար»,- նշում է Ինիեստան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչում հանդիպելու է «Չելսի»-«Բարսելոնա» զույգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս