
Նեյմարը «Ռեալից» կրած պարտության մեջ մեղադրում է Ունայի Էմերիին, Պրեսնել Քիմպեմբեին և Ջովանի Լոսելսոյին

Բայց ոչ իրեն: Փետրվարի 14-ին «Ռեալը» հաղթեց ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: «Ռեալի» կազմում դուբլ ձևակերպեց Ռոնալդուն և ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Մարսելոն:
Ըստ Express-ի տեղեկության՝ ՊՍԺ-ի առաջատար բրազիլացի Նեյմարը շատ ծանր է տանում «սերուցքայիններից» կրած պարտությունը: Նա մեղադրում է 3 մարդու. գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին, Պրեսնել Քիմպեմբեին և Ջովանի Լոսելսոյին: Էմերին, ըստ Նեյմարի կարծիքի, սխալ է գործել՝ Տիագո Սիլվային թողնելով պահեստայինների նստարանին՝ նախընտրելով Քիմպեմբեին: Երիտասարդ ֆրանսիացին հիասքանչ էր առաջին խաղակեսում, բայց երկրորդում, ըստ Նեյմարի, թույլ է տվել սխալներ, որոնք էլ հանգեցրել են Ռոնալդուի և Մարսելոյի գոլերին:
Երրորդ մեղավորը, ըստ Նեյմարի, Ջովանի Լոսելսոն է: Էմերին նստարանին է թողել Լասանա Դիարային և Անխել Դի Մարիային, բայց շանս է տվել 21-ամյա մեկին, ով մինչև «Ռեալի» հետ հակամարտությունն ընդամենը 71 րոպե էր անցկացրել 2017-18թթ. Չեմպիոնների լիգայում: Պատասխան խաղը կանցկացվի Փարիզում, մարտի 6-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը