Բաժիններ՝

Հայկական սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը 2017-ին կտրուկ նվազել է

2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 1430 հատ բջջային հեռախոս՝ 2016 թվականի  1683-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։ Հայկական սմարթֆոնների արտադրությունը, այսպիսով, 2016 թվականի համեմատ նվազել է 15%-ով։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հայաստանյան TSD ընկերության կողմից արտադրվող Armphone հեռախոսներին։

Նույն ընկերության կողմից արտադրվող Armtab պլանշետների դեպքում անկումն ավելի խորն է։ Եթե 2016 թվականին արտադրվել էր 2012 պլանշետ, ապա 2017  թվականին այդ թիվը կրճատվել է ավելի քան 3 անգամ՝ 595 հատ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս