
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում տեղի կունենա նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Tert.am

Փետրվարի 10-ի երեկոյան կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամվորների հետ, այս մասին Tert.am-ին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ հանդիպումը տևել է մոտ երկու ժամ և բավականին ակտիվ քննարկում է տեղի ունեցել: Պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել Արմեն Սարգսյանին:
«Պատգամավորները բարձրաձայնել են ինչպես այսօր մեր ներքաղաքական օրակարգում ծառացած բազմաթիվ խնդիրների, այնպես էլ սոցիալական, տնտեսական վիճակին վերաբերող բազմաթիվ հարցադրումներով են հանդես եկել: Ճշտել են նախագահի թեկնածուի տեսլականը երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հետ կապված»,-ասաց Տոնոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։