«Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին. «Հանրային խորհրդի մասին օրենքով ֆիքսելու այսօրեական խնդիր չկա, և այն մարմինը, որ տևական ժամանակ գործել է, հասարակության մեջ դրական իմպուլսներ չի հաղորդել: Մենք այս նախաձեռնությանը քվեարկում ենք դեմ»:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Փաստորեն, հենց նոր ՀՀԿ-ն էլի չհերքեց: Մի հայտարարություն եմ ուզում անել, որ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը»:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը երեկ պնդել է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, սակայն ՀՀԿ-ից ոչ ոք չի հերքել դա: