
Լևոն Արոնյանը` Ջիբրալթար Մասթերսի հաղթող

Քիչ առաջ ավարտվեց Ջիբրալթար մասթերսը։ Շատ լարված պայքար։ Կայացած 10 տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեին հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի վերջինիս որոշելու համար խաղացվեց թայ-բրեյք։
Խաղում էին Լևոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը և Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Վերջին զույգում հաղթեց Լագրավը, իսկ Լևոնը 2-0 հաշվով հաղթեց Ռապորտին։
Ջիբրալթար Մասթերսի չեմպիոնի կոչման համար Արոնյանի և Վաշիե-Լագրավի միջև խաղացվեց 4 պարտիա, որտեղ գրանցվեց 3 ոչ ոքի և մեկ հաղթանակ՝ հօգուտ Լևոնի։
Ջիբրալթար Մասթերս միջազգային հզոր մրցաշարին մասնակցում էին 50 երկրի 274 շախմատիստ, որոնց թվում՝ 92 գրոսմայստեր: