
Օզիլը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ընդգծվում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ: Նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2018 թվականի ամռանը:
Օզիլը «զինագործների» կազմ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»՝ 2013 թվականին: Լոնդոնյան ակումբի կազմում 29-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 182 հանդիպում, խփել 36 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում:
«Արսենալի» կազմում Օզիլը երեքական անգամ հաղթել է Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը: 2014 թվականին Գերմանիայի հավաքականի հետ նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը: