ՌԴ նախագահական ընտրությունների կապակցությամբ Երևանում ստեղծվել է «Ընտրողի ակումբ»

Երևանում Ռուս հայրենակիցների համակարգման խորհրդին կից ստեղծվել է «Ընտրողի ակումբ»: Ակումբը ստեղծվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցառումների իրականացման ծրագրի համապատասխան՝ մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրություններին քաղաքացիների մասնակցության սահմանադրական իրավունքի ապահովման նպատակով:

Ակումբին անդամակցել են Հայաստանի տարածքում ռուս հայրենակիցների համակարգման խորհրդի ղեկավարները և երիտասարդական կազմակերպությունների անդամները:

Տեսանյութեր

Լրահոս