
Թրամփը ՌԴ-ն ու ՉԺՀ-ն համարել է ԱՄՆ-ի տնտեսության և արժեքների սպառնալիքներ

Չինաստանն ու Ռուսաստանն սպառնում են ԱՄՆ-ի շահերին, տնտեսությանը եւ արժեքներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը՝ ելույթ ունենալով երկրի Կոնգրեսին հղած՝ «Երկրի դրության մասին» իր առաջին ուղերձով:
«Ամբողջ աշխարհում բախվում ենք վտարակ-վարչակարգերի, ահաբեկչական խմբերի եւ Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդների, որոնք սպառնում են մեր շահերին, մեր տնտեսությանը եւ մեր արժեքներին»,- ասել է նա: «Բախվելով այդ սոսկալի սպառնալիքներին՝ մենք գիտենք, որ թուլությունն ուղիղ տանում է հակամարտության»,- հավելել է Թրամփը:
Այս առնչությամբ նա Կոնգրեսին կոչ էարել «դադարեցնել պաշտպանական բյուջեի վտանգավոր կրճատումը եւ ամբողջությամբ ֆինանսավորել ԱՄՆ-ի զինված ուժերը»: «Պաշտպանության մեր համակարգի շրջանակներում մենք պետք է արդիականացնենք եւ վերակառուցենք մեր միջուկային զինանոցը, որը, հուսով եմ, երբեք ստիպված չենք լինի օգտագործել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: